«Ստիպված կլինեն արտակարգ ռեժիմը ձգել-ձգել` գուցե մինչեւ մեկ տարի»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում որոշում կայացնել հանրաքվեի ապագայի հետ կապված։ «Արտակարգ դրության երկարացումը հարցի լուծում չէ. օրենսդրորեն էլ որեւէ ճանապարհ չկա, եւ որքան էլ Վահե Գրիգորյան, Տիգրան Եգորյան, Արման Բաբաջանյանի տրիադան փորձի Ազգային ժողովում լուծել հարցը, խնդրի ցանկացած արծարծում` խորհրդարանի միջոցով, հակասահմանադրական, հակակոնվենցիոն է։

Ժամանակին էլ խոսում էին դատավորների վեթինգ, անցումային արդարադատություն անելու մասին, բայց դրանք բոլորն արհեստական օրակարգեր էին, որոնք, բնականաբար, չհաջողվեց իրականացնել։ Միակ խելամիտ ելքն այն է, որ Ազգային ժողովը որոշում կայացնի, ու չեղարկվի հանրաքվեի  որոշումը»,- ասաց հայտնի սահմանադրագետներից մեկը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*