«Հիմա ներվածի կրկնակիի չափով ձեր ընտանիքների «բերանից կտրելու ա» և ո՞ւմ տա». Բագրատ Եսայան

ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հատուկ նվիրվում է պողոսներին, հատկապես վարորդ, հատկապես այն վարորդներին, որոնք ավտո քշելով ընտանիք էին ու են պահում։ Կառավարությունը, որի ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը, որոշել է ծածուկ ոստիկանների միջոցով ձեր խախտումը նկարի ու ձեզ տուգանի։ 2 տարի առաջ ձեր սրտի Նիկոլը ձեզ ներեց նախկին տուգանքները, իսկ 6 տարի առաջ այ սենց «դոշ էր տալիս» ձեր ընտանիքների կոպեկի համար։

Ոգևորվել էիք չէ՞, իրա ֆեյքերն էլ ձեզ ավելի էին ոգևորում իրա մարմնի տարբեր մասերին մեռնելու քոմենթներով։

Հիմա ձեզ ներվածի կրկնակիի չափով ձեր ընտանիքների «բերանից կտրելու ա» ու տա ո՞ւմ։ Հիմա հայտնի ա՝ իրա «կամանդի» պրեմիաները։ Վայելեք»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*