Կասկադյորական վթար Երեւանում.BMW-ն բախվել է սյանը, տապալել երկաթե ցուցանակը. վարորդին դուրս են բերել փրկարարները (ֆոտո)

Երեւանում, մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:40-ի սահմաններում BMW մակնիշի 22 AT 212 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի հարեւանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, առաջ ընթանալով՝ բախվել նոր կառուցվող շինության համար տեղադրված երկաթե պաշտպանիչ ցուցանակին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Աղբյուրը հայտնում է, որ բախման հետեւանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի եւ շարժիչը, անվահեծանները ավտոմեքենայից պոկվել են: Վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*