Երևանում «Opel Astra»-ն ամբողջությամբ այրվել է

Մայիսի 14-ին՝ ժամը 01:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցի թիվ 72 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։09-ին, մարվել՝ 02։17-ին։ Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գարսևան Օ․) ամբողջությամբ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*