Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է․ Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դրական դեպքեր, վերջիններիս սերտ շփման շրջանակը պարզվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա հայտնեց, որ նախարարը նույնպես ինքնամեկուսացված է. «Շարունակվում են համաճարակաբանական գործողությունները: Դեպքերն արձանագրվել են 2 օր առաջ»,-հավելեց խոսնակը:

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49: Առողջացել է 72 քաղաքացի:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*