ԿԲ-ի մոտից ոստիկանություն բերված երկու քաղաքացիները ազատ են արձակվել

Ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չեթարկվելու համար Կենտրոնական բանկի մոտից Ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված երկու քաղաքացիները ազատ են արձակվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հետագա գործողությունների մասին կհայտնի մայիսի 12-ի երեկոյան «Ֆեյսբուք»-ի իր էջից ուղիղ եթերի ժամանակ։

Նա նշել է, որ բանկային համակարգը պետք է բերվի այն մակարդակի, որ ծառայի հասարակ քաղաքացիներին։

Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների գործունեության դեմ մայիս 12-ին ակցիա էին կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։ Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին փոխանցել էր, որ մեկ անձ կարող է մտնել շենք և հանդիպել ԿԲ ներկայացուցչի հետ, սակայն նրանք հրաժարվել են այդ առաջարկից։ Նրանք պահանջել էին, որպեսզի ԿԲ ներկայացուցիչը գա և հանդիպի իրենց հետ։ Մի փոքր անց ոստիկանության ներկայացուցիչը հորդորել էր ողջամիտ ժամկետում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։ Մանուել Մանուկյանը հակադարձել էր, թե իրենք ակցիա չեն իրականացնում, այլ եկել են հանդիպելու ԿԲ ներկայացուցչի հետ։ Նա բարձր կոչերով փորձել էր սրել իրավիճակը, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*