Գնդակն այլեւս գտնվում է ՀՔԾ-ի եւ դատախազության տիրույթում. Էդմոն Մարուքյան

Գնդակն այլեւս գտնվում է ՀՔԾ-ի եւ դատախազության տիրույթում. հուսով եմ՝ իրավապահ կառույցները վերջապես համարժեք միջամտությամբ իրավական գնահատական կտան կատարվածին։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի՜ հայրենակիցներ, կարծում եմ՝ անհրաժեշտ է մի վերջին անգամ անդրադառնալ վերջին օրերի իրադարձություններին եւ հստակեցնել մեր մոտեցումը։

Ակնհայտ է, որ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նկատմամբ կառավարող թիմի կողմից գործադրվել է բռնություն, որը ոչ միայն չի դատապարտվել, այլ նաեւ հանցավոր անտարբերությամբ եւ մանիպուլատիվ հնարքներով արդարացվել է ու լեգիտիմացվել։

Հայտնի օրինաչափություն է, որ բռնության արդարացումը ծնում է նորանոր բռնության դեպքեր եւ պատճառ է դառնում արատավոր երեւույթի զանգվածային տարածման համար։ Այս նույն տրամաբանությամբ մայիսի 8-ին «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների գործադրած բռնության չդատապարտումն ու արդարացումը հանգեցրեց անպատժելիության գիտակցման, ինչի հետեւանքով էլ պատգամավոր Սասուն Միքայելյանը վերստին գործի դրեց սպառնալիքների եւ հաշվեհարդարի հռետորաբանությունը։

Ավելին, մեզ սպառնացին ԵԿՄ-ի ազատամարտիկների հաշվեհարդարով, ինչպես նաեւ մանդատը վայր դնելու անհամաչափ վերջնագիր ներկայացրեցին։ Ինչո՞ւ պետք է ընդդիմադիր գործիչը մանդատը վայր դնի, եթե հենց ինքն է բռնության զոհը։

Փաստացի կառավարող թիմն իր անհանդարժողականությամբ եւ ամբողջատարիկան մտածողությամբ փորձում է սահմանափակել ընդդիմության գործունեությունը, ազատ խոսքն ու այլակարծությունը։

Կարծում եմ, որ բոլոր այս միջադեպերը պետք է ոչ միայն քաղաքական գնահատական ստանան, այլ նաեւ արժանանան իրավապահ կառույցների՝ ՀՔԾ-ի եւ դատախազության ուշադրությանը։

Սիրելի՜ հայրենակիցներ, այս ամենի հետ զուգընթաց հասկանալի է նաեւ, որ մենք էլ անսխալական չենք եւ երբեմն չափազանց զգացմունքային ենք արձագանքում այս կամ այն իրադարձությանը։ Բայց մի՞թե ակնհայտ չէ, որ կառավարող թիմը հստակ խնդիր է դրել խորհրդարանական ընդդիմության կազմաքանդման ուղղությամբ։ Նրանք ցանկանում են չեզոքացնել իրենց հիմնական ընդդիմախոսներին եւ մնալ անվերահսկելի։ Մեր բարի համբավը արատավորելու նպատակով ամեն օր մեզ պիտակներ են կպցնում եւ կապում ինչ-որ «մութ եւ դավադիր» ուժերի հետ եւ առանց որեւէ լուրջ հիմնավորման։ Մեզ փորձում են ահաբակել եւ վախեցնել՝ դիմելով տարատեսակ զազրելի մեթոդների։ Հիշեցնենք, որ նման կերպ ընդդիմության հետ վարվում էին նաեւ նախկին վարչակազմերը:

Սիրելի՜ ընկերներ, անկախ ամեն ինչից եւ բոլոր հանգամանքներից, Լուսավոր Հայաստանը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը՝ հավատարիմ մնալով իր լուսավոր արժեքներին եւ ավանդույթներին։ Մենք պատրաստ ենք դիմագրավել ցանկացած մարտահրավերի եւ մինչեւ վերջ գնալ հանուն մեր գաղափարների։ Իսկ կառավարող թիմը պետք է ներողություն խնդրի հարձակման համար եւ համապատասխան քաղաքական գնահատականով երաշխավորի, որ այլեւս խորհրդանարանում եւ ցանկացած տեղ ազատ խոսքն ու այլակարծությունը չեն ճնշվելու։ Առանց այս հիմնարար արժեքների ամրագրման Հայաստանի ժողովրդավարական ապագան վտանգված է։

Շնորհակալություն բոլոր աջակցողներին եւ լայնախոհություն բոլոր այն մարդկանց, որոնք օր ու գիշեր արդարացրեցին բռնությունը։

Ցավում եմ, եթե ինչ-որ դրվագներում վրիպել եմ, բայց իմ վրիպումները աննշան հետեւանք կարող են թողնել Հայաստանի ապագայի վրա, իսկ իշխանության կողմից բռնության իրագործումն ու լեգիտիմացումը կործանարար ճահիճ է, որը քայքայելու է մեր պետության հիմքերը։

Այսքանով կսպասենք համապատասխան գործողությունների իշխանությունների կողմից վերոշարադրյալ պահանջների լույսի ներքո, իսկ գնդակն այլեւս գտնվում է ՀՔԾ-ի եւ դատախազության տիրույթում։ Հուսով եմ՝ իրավապահ կառույցները վերջապես համարժեք միջամտությամբ իրավական գնահատական կտան կատարվածին»։

Օրվա լրահոս

Կոչ եմ անում քաղաքական իշխանությանը ՄԻՊ-ի նկատմամբ…

12.05.2020 23:18

Վրաստանը զբոսաշրջիկներին ապահով հանգիստ է խոստանու…

12.05.2020 22:52

Արցախի պարետի որոշմամբ Շահումյանի շրջանում կկիրառվ…

12.05.2020 22:50

Գիտնականները կորոնավիրուսը 30 վայրկյանում ի հայտ բ…

12.05.2020 22:34

Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի կիրառումը ԼՂ հիմն…

12.05.2020 22:09

Ուրցաձորում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվե…

12.05.2020 21:31

Արշավիր Ղարամյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել…

12.05.2020 21:25

5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում …

12.05.2020 20:55

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կապանի ոստիկանները ապօրինի ծառահատման դ…

12.05.2020 20:36

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դեռ ինքնամեկու…

12.05.2020 20:34

Վարչապետի անվտանգության աշխատակիցների շրջանում կոր…

12.05.2020 20:12

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հակաճգնաժամա…

12.05.2020 20:05

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտառոց դեպք Արմավիրում. լուսամուտով մտ…

12.05.2020 19:26

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*