Գիտնականները կորոնավիրուսը 30 վայրկյանում ի հայտ բերող նանոթեստ են ստեղծել

Իրանցի գիտնականներին հաջողվել է նանոնյութերի կիրառմամբ ստեղծել թեստ-համակարգ, որի օգնությամբ կորոնավիրուսը հնարավոր է ախտորոշել 30 վայրկյանի ընթացքում։ Այդ մասին փոխանցում է Риа Новости-ն՝ հղում անելով Mehr գործակալությանը։

Այս նորույթը ներկայացվել է այսօր՝ մայիսի 12-ին։ Ներկա է եղել նաև Իրանի գիտության և տեխնոլոգիաների փոխնախագահ Սորեն Սաթարին։

Գործակալության տվյալներով՝ դրա շնորհիվ հնարավոր կլինի 30 վայրկյանում 95% ճշգրտությամբ որոշել կորոնավիրուսի առկայությունն օրգանիզմում։

Սակայն, ինչպես փոխանցել է Սաթարին, թեստ-համակարգը դեռևս սերտիֆիկացում չի անցել։

Թեստ-համակարգը հնարավորություն է տալիս COVID-19-ը, ինչպես նաև այլ վիրուսները հայտնաբերել սկզբնական շրջանում։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*