Վազգեն Սաղաթելյան. «Նիկոլ, եթե տղա ես, արի սենց անենք, ես ջնջվում եմ Ֆեյսբուքից, իսկ դու հրաժարական ես տալիս»

̶Ք̶ո̶մ̶ե̶դ̶ի̶ ̶ք̶լ̶ա̶բ̶ Ազգային ժողովի նիստն եմ նայում, Սասունը Էդմոնին ասում ա եթե տղա ես, արի ես ու դու մեր մանդատները վայր դնենք։ Հետո էլ Մակունցը վերահաստատում ա, որ էդ ա իրենց խմբակցության մոտեցումն ու առաջարկը։ Կողմ դնենք նախապատմությունը էս հարցի, բայց հըլը խորացեք ինչ խնդալու անհամաչափ առաջարկ ա էլի, Սասունին ուզում են փոխեն Էդմոնի հետ )))))) Ասենք ո՞վ ա Սասուն Միքայելյանը որպես պատգամավոր, ի՞նչ արժեք ունի ինքը, ի՞նչ ֆունկցիա է կատարում խմբակցությունում ու ինչ կկորցնի «Իմ քայլը» եթե ինքը չլինի պատգամավոր։ Ակնհայտ ա չէ՞, որ գրեթե ոչ մի բան չի կորցնի ի տարբերություն ԼՀ-ի, որի համար լոկոմոտիվ ա Էդմոնը։ Վերջում էլ Շվարցնեգերի «I’ll be back» դեմքով Մակունցը ասում ա. «Սպասում ենք»։ Սա գեղցի շուստրիության հերթական օրինակն ա սրանց, վստահաբար Նիկոլն ա առաջարկի հեղինակը։ Ուրեմն ես էլ առաջարկ ունեմ Նիկոլին.

Նիկոլ, եթե տղա ես, արի սենց անենք, ես ջնջվում եմ Ֆեյսբուքից, իսկ դու հրաժարական ես տալիս։ Երկուսս էլ գնանք։ Սպասում եմ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*