Արցախում կորոնավիրուսի ևս 4 դեպք է գրանցվել. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ըստ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալների՝ նախօրեին թեստավորված 41 քաղաքացուց 37-ի COVID-19 թեստի պատասխանը բացասական է, իսկ 4-ինը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ:
 

Նոր կորոնավիրուսային վարակով հաստատված 4 քաղաքացիները մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում գրանցված վարակակրի շրջանակից են՝ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքից:
 

Վերոնշյալ 4 քաղաքացուց երկուսը գտնվում էին Շուշի քաղաքում մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում, իսկ երկուսը՝ Նոր Բրաջուր համայնքում ինքնամեկուսացվել էին:
 

Հիշեցնենք, որ ԱՀ Պարետի որոշման համաձայն՝ մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում, ինչպես նաև՝ մայիսի 8-ին Նոր Բրաջուր համայնքում մտցվել են ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ սահմանափակումներ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*