700 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում

Մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*