Արայիկ Հարությունյանն արձագանքել է պատգամավոր Անի Սամսոնյանի քննադատությանը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը քննադատությանը, որը վերաբերում է կրթության ոլորտին: 
Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է. 

«Անհարմար բան ստացվեց, տիկին Սամսոնյան 
-Այսօր իմ նախկին գործընկեր Անի Սամսոնյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԿԳՄՍ նախարարությունը բողոքների թվով ռեկորդ է սահմանել՝ ոստիկանությունից եւ դատական համակարգից հետո: Իրոք, Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա զեկույցում նշվում է, որ գրասենյակը 981 բողոք ստացել է ոստիկանության վերաբերյալ, 800 բողոք՝ դատաիրավական համակարգի վերաբերյալ, 730 բողոք՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտից: Քիչ առաջ խնդրեցի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին տալ բողոքների բացվածքը: Ըստ տեղեկանքի՝ 730 դիմումից 74-ը եղել են բանավոր, 656-ը գրավոր: Ու ամենակարեւորը՝ 656 դիմումից 557-ը վերաբերել են մեկ խնդրի՝ Ավշարի դպրոցի խնդրին, երբ ծնողները, համաձայն չլինելով նոր տնօրենի ընտրության հետ, յուրաքանչյուրը գրել է մեկ դիմում նույն խնդրի վերաբերյալ՝ հարցին ավելի մեծ հնչեղություն տալու համար: 
-Ինչ վերաբերում է դպրոցների խորհուրդները կուսակցականներով լցնելու պնդմանը, ես որեւէ տեղեկություն չունեմ, որ իմ պաշտոնավարման արդյունքում որեւէ ՔՊ-ական տնօրեն է դարձել: Գուցե մեկ-երկուսը լինեն, բայց ոչ կուսակցական լինելու պատճառով, այնինչ իմ պաշտոնավարման ժամանակ եղել են հարյուրավոր մրցույթներ»: 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*