Փաշինյանի հետ հանդիպումից հետո Մարուքյանը «Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգություն» չունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։

Հանդիպման ավարտին վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողներին հարցերին․ — «Ես ներողություն եմ խնդրում, ես հարցերին չեմ պատասխանում»։

Մարուքյանը փոխանցեց, որ որ ներքաղաքական որևէ հարցի անդրադարձ չի եղել, զրույցի թեման ղարաբաղյան խնդրին վերաբերող մտահոգություններն ու շահարկումներն էին, թե «Արցախը հանձնում են»։

«Էն բոլոր հայտարարությունները, որոնք հրապարային արվում են, էն ա, ինչ որ կա, դրանից դուրս որևէ բան չկա», — լրագրողներին ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։ — «Արցախի հարցը էն հարցն ա, որ բոլորս էս առումով համախմբված ենք։ Էս մասով տարաձայնության հարց չկա։ Էրեկվա հարցուպատասխանի ժամանակ նաև արված հայտարարությունը հայ ժողովրդի ցանկությունների հետ կապված, Արցախի ինքնորոշման, կարգավիճակի և այլնի հետ կապված։ Ժամանակ առ ժամանակ, կարծում եմ, կարիք կա նման քննարկումներ ունենալու, նման ճշտումներ ունենալու։ Կարճ կարող եմ ասել, որ ինձ համար Արցախի հիմնախնդրով այս պահին, էն էղած շահարկումները, որոնք կան, դրանք բոլորը ինձ համար և՛ ի սկզբանե փարատված էին, և՛ հիմա էլ առավել ևս փարատված են․․․ Մանրամասն խոսել ենք»։

«Ազատության» հարցին, թե արդյոք վարչապետն ասել է, որ փուլային տարբերակ չկա սեղանին դրված, Մարուքյանն արձագանքեց․ — «Ինչ որ ասեց, բնականաբար, եթե հրապարակային հայտարարություններից դուրս գալու լինենք, դուրք կգանք։ Հրապարակային ինչ որ ասում եմ, սա էր։ Էս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված առ այն, ինչ որ Հայաստանում անդադար շահարկվում է»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*