Ամբողջ կյանքում նրան պակասում էր ժամանակը: Իսկ հիմա նա անսահման ժամանակ ունիհավերժության մեջ: Բայց նորից լռում է
վստահ, որ անցորդները կանցնեն, եկվորները կհեռանան, իսկ տերերը տեր էլ կմնան: Վստահ, որ իր ստեղծած բանակը չի կարող պարտվել: Ու չի պարտվելու այն երկնքի տակ, որտեղից ինքը հսկում է կռիվը: Չի պարտվելու այն պետությունը, որի վարչապետն է եղել ինքը, որովհետև ինքը պատասխանատու է այդ պետության գոյության համար: Որտեղ էլ լինի` մնում է զինվոր, հրամանատար ու տեր:
Оставить комментарий