Ես կայացրել եմ քաղաքական որոշում, որ Արգիշտի Քյարամյանն այդտեղ պետք է աշխատի. Դա նոր փուլի մեկնարկ է. Փաշինյան

Ես կայացրել եմ քաղաքական որոշում, որ Արգիշտի Քյարամյանն այդտեղ պետք է աշխատի, դա աշխատանքային անհրաժեշտություն եմ համարել, պարզապես օրենքն այդ միջանցքն է տվել, որ նա հայտնվի այնտեղ: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ քաղաքականությունը եղել է այն, որ ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում դրսից նշանակումներ չեն արվել՝ խոստման համաձայն, որ այդ համակարգերը պետք է ունենան հնարավորություն: Հիմա եկել է ժամանակը գնահատելու եւ վերագնահատելու արված աշխատանքի արդյունավետությունը եւ այո, կարելի է դա ազդարարել որպես մի փուլի մեկնարկ, որտեղ կլինեն նաեւ դրսից նշանակումներ, իհարկե, մի քիչ կարող է կուլբիտային լինի, օրենսդրական միջանցքներով, բայց դա լավ է: Լավ է, որ կա այդ դժվարությունը:

Որովհետեւ ուղիղ նշանակումները կարող են ջարդել համակարգի զինվորական տրամաբանությունը: Այդտեղ մեր քաղաքական շահերից նահանջեցինք հանուն համակարգի: Մեր հույսն այն է, որ պետական համակարգերը կգնահատեն մեր վերաբերմունքը: Ոչ թե ոմանք կառիթավորվեն մեր վերաբերմունքից, այլ կգնահատեն»,-ասաց նա:

Աղբյուր՝
https://news.am/arm/news/576853.html

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*