Անպատիժ չեն մնալու, դա խոսք եմ տալիս. Ալեն Սիմոնյան

Ես կարծում եմ, որ լրատվական դաշտում մենք մեծ պրոբլեմներ ունենք: Այս մասին այսօր՝ մայիսի 6ժ-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Դա կապված է եւ այն օրենքի հետ (ապօրինի գույքի բռնագանձման-խմբ), որը մենք ընդունել ենք, եւ այն գործընթացների հետ, որի մասին ես խոսեցի, որովհետեւ օղակը սեղմվում է: Այն մարդիկ, որոնք այսօր վճարում են այն քաղաքացիներին, որոնք ֆեյսբուքում հայհոյանքի միջոցով փորձում են հայտնի դառնալ, համարում են, որ դրանով իրենք քաղաքականությամբ են զբաղվում, հետո հասկանում են, որ օղակը սեղմվում է եւ ֆինանսական աղբյուրները, որոնք իրենց սնում են, այլեւս չեն լինելու»-ասաց նա

Հարցին, թե ինչ նորություն կա Արթուր Դանիելյանի հետ տեղի ունեցած միջադեպից, արդյոք քրգործ է հարուցվել, ԱԺ փոխնախագահն ասաց. «Այդ գործի հետ կապված որեւէ մեկնաբանություն չեմ ուզում անել: Ամեն ինչ բացատրել եմ, պատմել եմ: Մնացածը, թե ինչ կլինի քրգործով, եթե այդ հարուցվի, ես ասել եմ, որ պատրաստ եմ պատասխանատվություն կրել, եթե քննչական մարմինները գտնեն, որ իմ արարքի մեջ հանցակազմ կա:

Բայց ուզում եմ նշել, որ այդ դեպքը չի կարելի դիտարկել միայն այդ օրվա հետ կապված: Դա շարունակական, մի քանի տարբեր մարդկանց, մի քանի տարբեր թիմերի, իրադարձություններից բխող դեպք էր»:

Դիտարկմանը, որ հնարավո՞ր է ճնշումներ սկսվեն ընդդիմադիրների նկատմամբ, Ալեն ՍԻմոնյանը հավաստիացրեց, որ այդ առումով ընդդիմադիրները որեւէ մտահոգվելու առիթ չեն կարող ունենալ, քանի որ ՀՀ-ն ժողովրդավարության լուրջ ռաջընթաց է գրանցել:

«Բայց եթե դուք ընդդիմադիր եք համարում նրանց, որոնք ահաբեկում են ՀՀ քաղաքացիներին, որոնք կարծում են, որ կարող են ինչ-որ բաներ ասել ու անպատիժ մնալ, ի դեպ ասեմ՝ անպատիժ չեն մնալու, դա խոսք եմ տալիս, ներեցեք դա ընդդիմադիր չի, դա խուլիգան, խուժան, ահաբեկչական բնույթ ունեցող գործողություններ են, որոնք պետք է իրավական պատասխան ստանան եւ ստանալու են: Նրանք փորձում են քաղաքական քողի տակ այլ խնդիրներ լուծել: Նրանց մեծ մասը կոնկրետ ֆինանսական աջակցություն են ստանում նման գործունեության համար: Դրա մասին մամուլում բազմաթիվ անգամ գրվել է: Շատերը նաեւ փորձում են դրանով իրենց նկատմամբ ուշադրություն գրավել: Չէ որ հետաքրքիր է ԱԺ փոխխոսնակի հետ կոնֆլիկտ ունենալը»,-ասաց նա:

Աղբյուր ՝
https://news.am/arm/news/576905.html

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*